Ուրբաթ , Մարտի 24 2017
Գլխավոր / Շոու Բիզնես / Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձի յուրահատուկ անակնկալը և իր մաղթանքն ինքն իրեն (տեսանյութ)

Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձի յուրահատուկ անակնկալը և իր մաղթանքն ինքն իրեն (տեսանյութ)

Tert.am Life-ը գրում է.

Այսօր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձն է: Մերին շատ է սիրում իր ծննդյան օրն ու ամեն տարի ուրախ տրամադրությամբ է նշում. «Չի եղել մի դեպք, երբ տարեդարձիս միայնակ լինեմ կամ անտրամադիր»:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս տարի տարեդարձը որոշել է տոնել Ծաղկաձորում:

«Ունեմ լավ տրամադրություն, շրջապատված եմ լավ մարդկանցով: Այս տարի ևս փորձել եմ կազմակերպել տարեդարձս, բայց քաղաքից դուրս: Անցյալ տարվա նման շատ հյուրեր չեմ ունենա, բայց մտերիմներս լինելու են»:

Չխախտելով ավանդույթը` Մերին հյուրերին ամեն տարի ներկայանում է ճերմակ զգեստով: Այս տարի ևս բացառություն չէ. «Ամեն տարի ծննդյանս օրը սպիտակ հագուստով եմ լինում. այդ գույնը մաքրություն է խորհրդանշում, իսկ տարեդարձերին մարդ պետք է մաքուր լինի, չէ որ նոր է ծնվել: Փորձում եմ ավանդույթները պահպանել»:

 

 

Անցյալ տարի դերասանուհին շատ մեծ շուքով է նշել տարեդարձը: Կարմիր գորգ է եղել, հոբելյարի պատկերով ֆոտոստենդ, որի հետ նկարվել են ընկերները, հետաքրքիր էր իմանալ իսկ այս տարի յուրատեսակ անակնկալ ունենալո՞ւ են հյուրերը. «Այս տարի ինչ-որ բան չեմ մտածել, բայց գուցե ընկերներս մտածած լինեն: Օրը դեռ նոր է սկսվել ու առայժմ չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»,-նշեց Մերին:

 

 

Պարզվում է տարեդարձը բավականին աղմկոտ է սկսվել: Մերին ակումբներից մեկում է աշխատում և 00:01-ին աշխատանքի վայրում է եղել, կոլեգաները և ակումբի հյուրերը նրա տոնից անմասն չեն մնացել. «Կոլեգաներս միշտ նրբանկատ են ու ինձ անուշադրության չմատնեցին: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել փոքրիկ քույրս: Նա չգիտեմ ինչպես, բայց կապվել է ընկերներիս հետ ու բոլորի հետ նկարահանել ինձ ուղղված շնորհավորանքներ: Առհասարակ չէի սպասում և գաղափար անգամ չունեի, որ կկարողանա կապ հաստատել բոլոր մտերիմներիս հետ: Ծննդյանս տոնի իսկական անակնկալն է»,- անկեղծացավ Մերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Տես նաև

13615069_1376718772356145_5249829668489308336_n

Անաիս Սարդարյանը բավականին նիհարել է (ֆոտո)

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ բավականին նիհարել է: Նյութի աղբյուր՝ https://showbiss.wordpress.com/2016/07/25/%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AB%D5%BD-%D5%BD%D5%A1%D6%80%