Չորեքշաբթի , Հունվարի 25 2017
Գլխավոր / Uncategorized / Ուշադրություն դպրոցականներին. Ցրտի պատճառով փոփոխություններ են արվել…

Ուշադրություն դպրոցականներին. Ցրտի պատճառով փոփոխություններ են արվել…

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից 30 րոպե տևողությամբ դասաժամերով

Տես նաև

15241240_530253563840141_7315141990023360349_n

Բոլոր նրանք,ովքեր օգտվում են ավտոբուսից

Վերջերս մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից է Կապանի ավտոբուսային 8 համարի երթուղու սակագինը նոյեմբերի ...